Լարված իրավիճակ դատարանի դիմաց. պահանջում են Մանվել Գրիգորյանին կալանավորել

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան մասնակցելու իր խափանման միջոցի գործով բողոքի քնությանը։ Այս մասին այսօր՝ հունվարի 11–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

Նա նշեց, որ իր պաշտպանյալը ցանկություն հայտնել է մասնակցելու դատական նիստերին եւ եթե նրա առողջական վիճակը լավանա՝ հնարավոր է եւ մասնակցի։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը քիչ առաջ հետաձգվեց տեխնիկական պատճառներով։

Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ միջնորդության ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրաման անհրաժեշտություն է առաջացել, այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվել է։

տեսանյութը՝ NEWS.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ