ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 196-ով, 320 պացիենտ առողջացել է, 3-ը՝ մահացել

Օգոստոսի 15-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41495 դեպք, որոնցից 34484-ն` առողջացած, 817-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5952 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 183789 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1827 թեստ, որից 1631-ը՝ բացասական:

Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 320 առողջացած։

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 3-ով՝ հասնելով 242-ի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ