Ի՞նչպես և ի՞նչու Արարարտ լեռը հայտնվեց թուրքիայի տարածքում

«Արարատ» անվանումը Վանի թագավորության հին եբրայերեն անվանումի հունական տարբերակն է։ Չնայած Եվրոպական լեզուներում այն հայտնի է Արարատ անվամբ, բնիկների մոտ այդ անվանումն այդքան էլ տարածված չէ։

Գերմանացի արևելագետ և Աստվածաշնչի քննադատ Վիլհելմ Գեզենիուսը, ենթադրել է, որ «Արարատ» բառը կարող է ծագել Arjanwartah սանկրիտ բառից, որը նշանակում է «սուրբ հող»։ Որոշ հայ պատմաբաններ, օրինակ՝ Աշոտ Մելքոնյանը բառը կապում է Հայկական լեռնաշխարհի բնիկների, այդ թվում հայերի հետ:

Լեռան հայերեն ավանդական անվանումը Մասիս է, որի հոգնակին՝ Մասիք, կարող է վերաբերվել երկու լեռնագագաթներին։

Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքի մեջ, Խորենացին Մասիս անվանումը կապում է Հայկ նահապետի ծոռ՝ Ամասիա թագավորի անվան հետ, որը լեռն անվանել է իր անունով։ Ըստ ռուս արևելագետ Անատոլի Նովոսելցևի՝ «Մասիս» բառը ծագել է պարսկերեն «մեծ» կամ «լայն» բառից։ Միջին պարսկերենում masist նշանակում է «ամենամեծ»։ Ըստ պատմաբան Սարգիս Պետրոսյանի «Արարատ» բառը նշանակում է «լեռ» և ծագել է հնդևրոպական նախալեզվի mņs- արմատից։ Ըստ հնէաբան Արմեն Պետրոսյանի, բառը ծագել է Գիլգամեշում հիշատակված Մաշու (Māšu) լեռան անունից, որը ասորերեն հնչում էր «մասու»:

Լեռան թուրքերեն անունը Ağrı Dağı (օսման.՝ اغـر طﺎﻍ Ağır Da, ağrı-ի լեռ) է, ağrı բառացի թարգմանաբար նշանակում է ցավ, տառապանք:

Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև։ Այն Իրանի և Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի սահմաններից հեռու է 16 կմ, իսկ Հայաստանից՝ 32 կմ։

16-րդ դարից մինչև 1828 թվականը Մասիսը և լեռան հյուսային ստորոտները, ինչպես նաև Սիսի արևելյան ստորոտները Պարսկաստանի կազմում էին, իսկ լեռնաշղթան՝ Օսմանապարսկական սահմանի մի մասն է։ 1826-28 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո, Թուրքմենչայի պայմանագրով Պարսկաստանի կողմից կառավարվող տարածքը մտնում է Ռուսական Կայսրության կազմի մեջ։ Սիսը դառնում է այն կետը, որտեղ միակցվում էին Թուրքիայի, Պարսկաստանի և Ռուսական Կայսրության սահմանները։ Ժամանակակից միջազգային սահմանները ձևավորվել են 20-րդ դարում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ