Ու՞մ չի կարելի դեղձ ուտել, ո՞ր հիվանդությունների դեպքում է արգելվում այն ուտել․ Դեղձի հակացուցումները

Դեղձը շատ սիրված, համեղ և օգտակար միրգ է։

Այո, դեղձը համեղ և օգտակար լինելով հանդերձ ունի հակացուցումներ։ Շաքարային դիաբետով հիվանդները պետք է խորհրդակցեն բժշկի հետ և հատուկ չափաբաժնով դեղձ ուտեն կամ ընդհանրապես չուտեն։

Դա կախված է հիվանդության աստիճանից։ Դեղձը հակացուցված է բոլոր նրանց ովքեր ունեն սուր ալերգիկ ռեակցեաներ։

Եթե ունեք ալերգիաներ մրգերից անպայման դեղձ ուտելուց առաջ կրկին հգարցրեք բժշկի կարծիքը։

Դեղձը ունի նաև օգտակար հատկություն։ Ձեզ ենք ներկայացնում  դեղձի 10 օգտակար հատկությունները ևս։

 Աչքերի առողջության ու տեսողության համար – Դեղձը հարուստ է բետա-կարոտին հակաօքսիդանտով, որը պատասխանատու է աչքերի առողջության համար: Այն  նաև մեծ քանակությամբ վիտամին A և C է պարունակում, որոնք նույնպես չափազանց օգտակար են աչքերի համար: Դեղձի կանոնավոր օգտագործումը կարող է լավացնել տեսողությունը` արյան շրջանառության լավացման շնորհիվ:
Բետա-կարոտինը նաև սնուցում ու պաշտպանում է աչքերի ծիածանաթաղանթը ազատ ռադիկալներից, ինչպես նաև կատարակտից ու ծերացման հետ կապված ակնախնձորի դեֆորմացիաներից:

♦ Մաշկի առողջության համար – Ինչպես արդեն նշվեց, դեղձը մեծ քանակությամբ վիտամին A և C  է պարունակում, որոնք չափազանց կարևոր են մաշկի առողջության համար: Վիտամին A –ն պաշտպանում է մաշկը ջրազրկումից ու այն փափուկ և էլաստիկ պահում: Վիտամին C-ն կարևոր հակաօքսիդանտ է, որը մաշկը պաշտպանում է ազատ ռադիկալներից վնասվելուց:  Ամեն օր մեկ դեղձ օգտագործելու դեպքում, դուք առողջ ու գեղեցիկ մաշկ կունենաք: Դուք կարող եք նաև դեղձի բարակ շերտ տեղադրել  մաշկին` մուգ հետքերից ու կնճիռներից ազատվելու համար:

♦ Պահպանում է մարմնի առողջ քաշը – Դեղձը ճարպեր չի պարունակում ու միջինում 68 կկլ է պարունակում: Դրա մեջ պարունակվող մեծ քանակությամբ շաքարը բնական է, ինչն առողջության համար վնասակար չէ, այլ հակառակը` օգտակար: Այնպես որ, եթե ցանականում եք նիհարել, կարող եք դեղձ օգտագործել սննդակարգի մեջ, որը առողջարար, սննդարար և միևնույն ժամանակ չգիրացնող հրաշալի մթերք է:

♦ Կանխարգելում է քաղցկեղը – Դեղձը հարուստ է այնպիսի հակաօքսիդանտներով, որոնք  կանխարգելում են քաղցկեղածին բջիջների զարգացումն օրգանիզմում: Հայտնի է, որ դեղձը հատկապես օգտակար է թոքերի, հաստ աղու և բերանային խոռոչի քաղցկեղների դեմ: Իսկ դեղձի մեջ պարունակվող նեոքլորոգեն թթուն պաշտպանում է կրծքի քաղցկեղի առաջացումից:

♦ Կանոնավորում է խոլեստերինի բարձր մակարդակը — Դեղձի կանոնավոր օգտագործումը կօգնի կարգավորել խոլեստերինի բարձր մակարդակն ու կանխարգելել այն խնդիրները, որոնք շաքարախտի ու սրտային հիվանդությունների առաջացման պատճառ են հանդիկսանում: Սա այն պատճառով, որ այն ֆենոլային միացություններ է պարունակում, ինչը կանոնավորում է խոլեստերինի մակարդակը: Բացի այդ արյան մեջ խոլեստերինի նվազեցմանն է նպաստում նաև բետա-կարոտինը:

♦ Սրտանոթային համակարգի առողջության համար — Դեղձի մեջ պարունակվող հակաօքսիդանտները առողջարար են սրտի  համար, քանի որ դրանք ոչնչացնում այն ազատ ռադիկալները, որոնք շղթայական ռեակցիաներ են ստեղծում օրգանիզմում ու վնասում արյան բջիջները: Դեղձը նաև լավացնում է արյան շրջանառությունն ու կանխարգելում կաթվածները:

♦ Մարսողական համակարգի համար – Դեղձը` հաստ աղին, երիկամները, ստամոքսը ու լյարդը մաքրում է թունավոր նյութեերից, քանի որ այն հարուստ է մանրաթելերով ու պոտասիումով:

Մանրաթելերը նպաստում են հաստ աղուց կուտակված թունավոր նյութերի հեռացմանը, իսկ մեծ քանակությամբ պոտասիումը նվազեցնում է երիկամային հիվանդություննենրի առաջացումը: Դեղձը հեշտամարս մթերք է և ստամոքսին անհարմարություններ չի պատճառում:

♦ Արյան ճնշման կարգավորման համար — Մեկ մեծ դեղձը բարձր է պոտասիումի պարունակությամբ և ցածր նատրիումով, ինչն օգնում է կարգավորել արյան ճնշումը: Պոտասիումը կարգավորում է օրգանիզմոմ ջրի հավասարակշռությունն ու դրա հետ մեկտեղ պահպանում արյան նորմալ ճնշումը: Դեղձը նաև հարուստ է մագնեզիումով, ֆոսֆորով, ցինկով, երկաթով ու կալցիումով, որոնք միասին աշխատելով պաշտպանում են արյան կարմիր գնդիկները ու կարգավորում արյան ճնշումը:

♦ Սպիտակարյունության դեմ — Արյան մեջ երկաթի ցածր պարունակություն ունեցողների համար չափազանց օգտակար են երկաթ պարունակող սննդամթերքները, ինչպիսին դեղձն է: Երկաթն օգնում է հեմոգլոբինի արտադրությանը, այսպիսով կանխարգելելով սպիտակարյունությունը: Դեղձը նաև մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, ինչը նպաստում է օրգաիզմում երկաթի ավելի հեշտ ճեղքմանը:

♦ Նվազեցնում է բորբոքումները — Դեղձը հրաշալի հակաբորբոքային, հակաօքսիդանտ և հակամիկրոբային միջոց է: Ռևմատիկ հիվանդություներ ունեցող մարդկանց բժիշկները խորհուրդ են տալիս կանոնավոր դեղձ օգտագործել:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ