Վրաստանն ընդունել է առաջին եվրոպացի զբոսաշրջիկներին

Վրաստանի Զբոսաշրջության վարչակազմի ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլիի հայտարարության համաձայն՝ Մյունխենից և Փարիզից ինքնաթիռներով ժամանած զբոսաշրջիկները կարանտինային շրջան չեն անցել: Այս մասին հայտնում է interpressnews.ge կայքը:

Նա նաև նշել է , որ նույն չվերթներով ժամանել են երկքաղաքացիություն ունեցող Վրաստանի քաղաքացիներ, որոնք նույնպես չեն անցել կարանտին:

«Մենք ուրախ ենք, որ մեր գործընկերները՝ միջազգային ավիաընկերությունները, վերադառնում են մեր երկրի ավիացիոն և տուրիստական ​​արդյունաբերություն և գործում են կանոնավոր թռիչքներով: Երեկ Փարիզից զբոսաշրջիկներ են ժամանել:

Օդանավում եղել է 188 մարդ, նրանց ճնշող մեծամասնությունը զբոսաշրջիկներ են: Նրանք հեռացան օդանավակայանից առանց կարանտինի և այժմ ազատ զբոսնում են Վրաստանում: Նույն սկզբունքը տարածվել է նաև  Մյունխենից ժամանած զբոսաշրջիկների վրա»,-ասել է Քվրիվիշվիլին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ