Արծիվն օվկիանոսից շնաձուկ է բռնել ու օդ բարձրացել

ԱՄՆ–ի Մերթլ Բիչ քաղաքի (Հարավային Կարոլինա նահանգ) լողափում մարդիկ տեսանկարահանել են արծվի, ով ճիրաններում շնաձուկ է բռնել ու օդ բարձրացել։

Կադրերում երևում է` ինչպես է թռչունը թռնում երկնքում` իր որսի հետ։ Շնաձուկը փորձում է դուրս պրծնել արծվի ճիրաններից, բայց ապարդյուն։

Տեսանյութը շատ է զարմացրել օգտատերերին։ Նրանցից ոմանք անգամ կասկածել են, որ արծիվը շնաձուկ է բռնել ու ենթադրել են, որ դա կարող էր լինել դելֆին կամ խոշոր ձուկ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ