«Ի՞նչ անել անցյալի հետ». Փաշինյանի նոր տեսանյութը

Անդրադառնալով հանդիպման մասնակիցներից մեկի` Հայաստանում երկու տարի առաջ ունեցած բիզնես խնդիրների, նախկինում եղած արատավոր երևույթների և դրանց լուծման մասին հարցին` Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Առանց ճշմարտության հետ առերեսվելու` մենք չենք կարող առաջ գնալ: Այս տարվա ապրիլին մենք հասել ենք մի իրավիճակի, երբ ոտքի է կանգնել ժողովուրդը և ասել, որ այսպես շարունակել չի կարելի: Իսկ ի՞նչպես կարելի է շարունակել: Մենք պետք է հասկանանք՝ ի՞նչն է եղել պատճառը, որ մեր երկրում պրիմիտիվ կանոնները դեգրադացվել են: Սա մեր ամենամեծ կոնցեպտուալ խնդիրն է:

Կոռուպցիոն բոլոր դեպքերը պե՞տք է բացահայտվեն, թե՞` ոչ: Սա լուրջ հարց է և իմ կարծիքը այն է, որ ժողովրդից գողացված ամեն կոպեկը պետք է վերադարձվի: Մեր երկրի վերաբերյալ յուրաքանչյուր ճշմարտություն պետք է բացահայտվի: Բայց դա չի նշանակում, որ պետք է վենդետաներ իրականացնենք, գիլյոտիններ շարենք մեր երկրում:

Մենք պետք է որոշակի պայմաններ ունենանք` ազգային համաձայնության հասնելու համար: Նրանք, ովքեր ժողովրդին վերադարձնելու բան ունեն, եթե վերադարձնեն, գուցե նրանց նկատմամբ լինի որոշակի ներողամտություն, բայց եթե ոչ, ապա մենք պետք է նրանց համար իրականացնենք արդարադատություն: Մեր երկրին հասցվել են վնասներ, և ներքին, և արտաքին քաղաքական միջավայրում: Որևէ մեկը չպետք է մտածի, որ կարող թալանել ժողովրդին և գնալ ինչ-որ մի տեղ վայելել այդ թալանածը: Չի լինելու այդպիսի բան»,— շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Spread the love
  •   
  •   
  •   
  •