Վարչապետ Փաշինյանը հայտնել է, թե դեռ որքան կշարունակվի կորոնավիրուսը

Վարչապետ Փաշինյանն այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ  հայտնել է, որ իր կանխատեսումով՝ կորոնավիրուսը կշարունակվի մինչև մյուս մայիս։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած, 55-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 39005 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 125 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 60 (տղամարդ), 46 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Թարմացվել է 16.05.2020թ․ ժամը 11։00-ին

  • Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 4283
  • Առողջացածներ — 1791
  • Փաստացի բուժվողներ -2415
  • Ընդհանուր թեստեր — 39005
  • Մահվան ելքեր — 55
  • Մահվան ելքեր այլ պատճառով –22

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ