«Միշտ ցանկացել եմ, որ առաջնեկս աղջիկ լինի». Լիկա Սալմանյան

Լիկա Սալմանյանը մարտի 13-ից մինչեւ մայիսի 3-ը տնից գրեթե չի բացակայել, չի աշխատել եւ հետեւել է ինքնամեկուսացման կանոններին:

«Այս օրերին, ինչպես շատերը, ես նույնպես պատրաստում էի համեղ ուտելիքներ, նաեւ երբեմն նկարահանում ընթացքը՝ բաղադրատոմսով կիսվելով իմ հետեւորդների հետ, քանի որ հետաքրքրվողները շատ էին։ Նաեւ ֆիլմեր էի դիտում»,-նշել է Լիկան:

Նա ասել է, որ այս ընթացքում ամուսինը՝ Աշոտ Սարգսյանն է ծանրաբեռնված աշխատում.«Այժմ նա ներգրավված է առողջապահության ոլորտում, զբաղված է մարդկանց մեկուսացման կազմակերպմամբ»:

Լիկայից հետաքրքրվել ենք՝ արդյոք որոշել է այլեւս չնկարահանվել սերիալներում եւ աշխատել միայն որպես դիմահարդար.«Քանի որ հիմա նկարահանումներ գրեթե տեղի չեն ունենում, առաջարկներ չկան, բայց եթե լինեն, միգուցե մտածեմ այդ ուղղությամբ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ