Ինչպես էին օղի թորում Սերժ Սարգսյանի համար

Այսօր համացանցում լուսանկար էր հրապարակվել կառավարական ամառանոցից, որտեղ պատկերված էր օղի թորելու պրոցես։ Ըստ ոմանց պնդումների սարքը օգտագործվում է Նիկոլ Փաշինյանի կողմից:

Ուշագրավ է, սակայն, որ համացանցում հայտնված նկարը, իրականում հին նկար է, սարքը օգտագործվում էր տարիներ առաջ, երբ այդտեղ բնակվել է Սերժ Սարգսյանը:
Սարգսյանը սարքը օգտագործում էր խնջույքների ժամանակ, որին ներկա էին լինում նրա ընտանիքի անդամները՝ եղբայրները, փեսա Միքայել Մինասյանը և այլոք:

Պատահական չէ, որ նկարը հիմա է հայտնվել համացանցում, նախկինները հերթական անգամ փորձում են վարկաբեկել իշխանություններին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ակնարկել է նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով պնդեց, որ նկարը հին է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ