Լիլուն նոր լուսանկար է հրապարակել , որին կից լավ լուր է հայտնել իր երկրպագուներին

Լոսանջելեսաբնակ երգչուհի Լիլուն շարունակում է իր հետեւորդ-երկրպագուներին ուրախացնել իր նոր լուսանկարներով, ամուսնու հետ ջերմ հարաբերություններով, որդու առօրյայով:

Երգչուհին իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամուսնու՝ Արկադի Վարդանյանի հետ։ Զույգն ուրախացրել է երկրպագուներին բարի լուրով։ Նրանք երեխայի են սպասում։

«Մենք սպասում ենք քեզ»։

Ավելի վաղ նեղանում եք լրագրողներից հարցին Լիլուն պատասխանել էր․

-Ես չեմ ուզում քննադատել, կամ փնովել որևէ մեկի աշխատանքը, բայց շատերը փորձում են անհիմն ու սկանդալային վերնագրեր դնել, որը հրահրում է շատ պարապ մարդկանց աննպատակ քոմենթներ գրելու ցանկությունը…

Գոյություն ունի լրագրողական էթիկա, պետք է փաստացի նյութերով աշխատել, և ոչ թե վերնագրեր դնել՝ ըստ շրջանառվող լուրերի… Ես ունեմ լրագրող ընկերներ, որոնց անչափ սիրում եմ…

Միշտ ասում եմ՝ գրեք այն, ինչ կա, ավելորդ ոչինչ պետք չէ, որը անհարմարություն ու տհաճություն կպատճառի դիմացինին… Նորմալ չի, որ մի երկու ավել լայքի համար ինչ ասես գրում են…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ