Ռոբերտ Քոչարյանը սարսափում է Հոկտեմբերի 27-ի բացահայտումից

Քոչարյանը Մարտի 1-ի գործից ավելի շատ վախենում է Հոկտեմբերի 27-ի բացահայտվելուց։ 24TV-ի եթերում նման կարծիք հատնեց «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահի՝ արդեն լույս տեսած գրքին։

«Ռոբերտ Քոչարյանը հաջող քաղաքական գործիչ չի եղել, գուցե հաջող գրող լինի, սակայն իր գրքում որոշ փաստեր խեղաթյուրել է։

Նա շատ է վախենում Հոկտեմբերի 27-ի բացահայտումից, քանի որ շատ կասկածներ արդարացված են լինելու։ Կան գաղտնիքներ, որոնք կբացահայտվեն»,- ասաց նա։

Անդրանիկ Քոչարյանը մանրամասնել է այդ չարաբաստիկ օրվա իրադարձությունները, ներկայացրել կասկածի տեղիք տվող իրավիճակները, այն է՝ իշխանական շրջանականերում որոշ մարդիկ, գուցե, աջակցել են ահաբեկչական խմբին։ Նա ներկայացնում է անուններ ու դեպքեր, որոնք նպաստել են այդ սպանդին, իսկ հետագայում՝ թույլ չեն տվել գործն ամբողջությամբ բացահայտել։

աղբյուրը՝   24TV

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ