Վրաստանում ամուսինը 2 շաբաթ խնամել է կորոնավիրուսով հիվանդ կնոջը եւ չի վարակվել. Newsgeorgia

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տղամարդը 2 շաբաթ խնամել է իր կնոջը, որի մոտ կորոնավիրուսային ինֆեկցիա կար: Չնայած ամուսիններն ամբողջ ժամանակ եղել են նույն հիվանդասենյակում, ամուսինը չի վարակվել: Այս մասին հայտնում է Newsgeorgia-ն՝ վկայակոչելով Թբիլիսիի Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեին:

Ցերցվաձեի խոսքով՝ այս ամուսնական զույգը առաջին պացիենտների թվում էր, որ կլինիկա է ընդունվել կորոնավիրուսային ինֆեկցիայի կասկածով: Հիվանդությունը հաստատվել էր միայն կնոջ մոտ, բայց ամուսինը ցանկացել էր մնալ նրա հետ մինչեւ բուժման կուրսի ավարտը: Եվ այս ընթացքում չի վարակվել:

Ըստ ամենայնի, կորոնավիրուսն ամենեւին բոլոր մարդկանց չի փոխանցվում, որոնք շփվել են վարակակրի հետ: Սա հաստատում է խոստովանահայրերի պատմությունը, որոնք վերադարձել էին իրանյան Ղումայից (մուսուլման շիաների ուխտագնացության կենտրոնը): Ցերցվաձեն հայտնել է, որ խոստովանահայրերը վերադառնալուց հետո չեն ցանկացել իրարից բաժանվել եւ միասին են մնացել:

«Նրանք սկզբունքորեն իրարից չեն բաժանվել: Մենք նրանց ասում էինք՝ գնացեք, դուք վարակված չեք, բայց նրանք մնում էին հիվանդասենյակում: Վարակը նրանց չի փոխանցվել, չնայած 2 շաբաթ ապրել են միեւնույն սենյակում»,- ասել է Ցերցվաձեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ