Անսպասելի շնորհավորանքներ ու անմոռանալի տարեդարձ կարանտինի ժամանակ

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ամենայն հավանականությամբ Ծաղկաձորի Գոլդեն Փելեսում մեկուսացվածներին մեկին բուժանձնակազմի անդամները անսպասելի շնորհավորում են ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 26.03.20 թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 660.766.504.3 դրամ,  իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 2698:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է ֆինանսների նախարարության գանձապետարանում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված հաշվեհամարին:

Այդ մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Spread the love
  •   
  •   
  •