Հայտնի են Մերկելի՝ կորոնավիրուսի երկրորդ թեստի արդյունքները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ կորոնավիրուսի երկրորդ թեստի պատասխանը նույնպես բացասական է: Այս մասին հայտնում է N24 հեռուստաալիքը՝ հղում անելով նախարարների կաբինետի ներկայացուցչին:

«Կանցլեր Անգելա Մերկելի՝ կորոնավիրւսի երկրորդ թեստի պատասխանը նույնպես բացասական է»,- հայտնել է հեռուստաընկերությունը:

Հիշեցնենք, որ կանցլերն ինքնամեկուսացել էր, քանի որ նրա բժշկի մոտ կորոնավիրուս էր հաստատվել:

Անգելա Մերկելը պնևմակոկի դեմ պրոֆիլակտիկ պատվաստանյութ էր ստացել կորոնավիրուսով վարակված բժշկից: Նրա առաջին թեստի պատասխանը բացասական էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ