«Դուք Սերժի մարդն եք. չեք հիշո՞ւմ, որ Ձեզ սենց բան եմ ասել». բնակիչը՝ վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 28-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նոր Նորքի զանգվածում այցելում է քաղաքացիների բնակարաններ եւ փորձում ճշտել, թե հեղափոխության 100 ձեռքբերումները կամ ինչպես ինքն է ասում՝ 100 փաստերը ինչպիսի ազդեցություն են ունեցել քաղաքացիների կյանքի վրա։

«Գնում եմ 100 փաստի ետեւից»,- այսպես է վերանգրել վարչապետը իր ֆեյսբուքյան լայվը։

Երևանի բնակիչներից մեկը ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ եկել է որոշ հարցեր քննարկեն, նշեց. «Ես քաղաքականից հեռու եմ», Փաշինյանն էլ արձագանքեց. «Լավ ա, որ քաղաքականից հեռու մարդ եք»:

Փաշինյանը հետաքրքրվեց, թե բնակարանում ովքեր են ապրում: Կինը նշեց, որ որդու և հարսի հետ է ապրում, ով շուտով երեխա է ունենալ: Ի պատասխան Փաշինյանի այն հետաքրքրությանը, թե որերորդ երեխան է ու երբ է ծնվելու՝ կինը նշեց, որ առաջինն է և ծնվելու է մայիսին: Վարչապետը արձանագրեց. «Մի քիչ ձեր բախտը չբերեց, բայց եկեք արձանագրենք, որ մյուս երեխայի համար ավելի շատ գումար է ստանալու, քանի որ նոր օրենքը ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ