Երևանում չինացին պատահաբար փռշտացել էր, և ռուսները, թողնելով ուտելիքը սեղանին, փախել էին

Այսօր  «Հարցազրույց» հաղորդման ընթացքում առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը նշեց, որ Հայաստանում կորոնավիրուսով պացիենտի դեպք չի գրանցվել. «Եթե չի գրանցվել, ապա այդտեղ հեղհեղուկ է լինում պատասխանը, թե արդյոք որևէ մեկը կրում է կորոնավիրուս, և արդյոք վիրուսը եկել է Հայաստան»։

Վանեսյանի խոսքով վիրուսը խուճապ է առաջացրել, քանի որ այն անհայտ է.«Կորոնավիրուսը տարբեր տեսակներ ունի, այս ենթատեսակն անհայտ էր։ Այս տիպը կտրուկ մահացություններ բերեց, բայց, եթե համեմատենք H1N1-ի հետ, ապա այն դեպքում մահացությունների դեպքերն ավելի շատ էին։ Այստեղ նոր ու անկախատեսելի լինելու, և նրա նկատմամբ որևէ վակցինացիայի, որևէ բուժման մեթոդի անհայտ լինելու հանգամանքն է պատճառը, որ շատ դեպքերում առաջացնում է խուճապ»։

Վանեսյանը նշում է՝ խուճապի առաջացման պատճառներից մեկը միջազգային մամուլն է.«Օրինակ՝ տեսանյութեր են պտտվում, թե Չինաստանում, փայտի վրա վարսավիրի սարքը միացված է, ու վարսավիրը 1,5 մետր հեռավորությունից մազ է կտրում։ Կամ սուպերմարկետներն են ցույց տալիս, որտեղ մարդիկ փորձում են փակ տուփերով սնունդը առնել ու տանել տուն, որպեսզի ուտեն։ Մի դեպք էլ պատմեմ՝ երևանյան ռեստորաններից մեկում, որտեղ տուրիստները շատ են լինում, մի սեղանին նստած են եղել չինացիներ, հարևան սեղանին ՌԴ-ի քաղաքացիներ, չինացին պատահաբար փռշտացել է, և ռուսները թողնելով ուտելիքը սեղանին, փախել էին»։
Մանրամասները՝ տեսանյութում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ