Սերժ Սարգսյանի առաջին պատասխանները դատարանին

Սերժ Սարգսյանի առաջին պատասխանները դատարանին

— Պարոն Սարգսյան, ներկայացեք դատարանին:

— Իյա, իրո՞ք, չե՞ք ճանաչում ինձ:

— Ճանաչում ենք, բայց կարգն է այդպիսին:

— Սերժ Ազատի Սարգսյան: Չնայած տարածված ասեկոսեներին՝ չունեմ մականուն, չեք հավատա, բայց առայժմ չունեմ դատվածություն, մշտական բնակության հասցե չունեմ, ժամանակավորապես ապրում եմ փեսայիս տանը:

— Պարոն Սարգսյան, Ձեզ համար հասկանալի՞ է մեղադրանքը:

— Իհարկե ոչ, չի կարող խիյարն այս աստիճան թարս բուսնել և ինձ մեղադրանք ներկայացվել ընդամենը մեկ միլիոն դոլար յուրացնելու մեջ:

— Ընդունո՞ւմ եք Ձեզ մեղսագրվող մեղադրանքը:

— Իհարկե ոչ: Չագուճն էլ, մեխն էլ իրենց ձեռքում է, ինչքան ուզել, այնքան խփել են:

— Ճանաչո՞ւմ եք Սերգո Կարապետյանին:

— Знать не знаю и звать его никак:

— Ըստ էության պատասխանեք:

— Արթուր Բաղդասարյանից ոչ մեկ խեր չի տեսել, ես էլ այս ժողովրդի մի մասնիկն եմ և չէի կարող խեր տեսնել Բաղդասարյանի կադրից:

— Նիստն ընդհատվում է մինչև հաջորդ երեքշաբթի:

— Աշոտյան, Էդիկ, էն չեբուրեկիները մյուս անգամ այդքան շատ չպատվիրեք: Շատ եք պատվիրում, քիչ մարդ է գալիս, մնում փչանում է:

Սերժ Սարգսյանի առաջին պատասխանները դատարանին- Պարոն Սարգսյան, ներկայացեք դատարանին:- Իյա, իրո՞ք, չե՞ք ճանաչում…

Posted by Грант Егорович on Tuesday, February 25, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ