Վլադիմիր Գասպարյանի հարցաքննությունը ՀՔԾ-ում տեւել է 10 րոպե

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որպես վկա այսօր հարցաքննվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը: Վերջինն ասաց, որ հարցաքննությունը տեւել է 10 րոպե: Թե ինչ քրեական գործի շրջանակներում է հարցաքննությունը տեղի ունեցել, Աթանեսյանը չասաց, միայն հավելեց, որ քրեական գործն իր պաշտպանյալի հետ առնչություն չունի:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանը մեղադրյալի կարգավիճակ ունի ՀՔԾ-ում քննվող մեկ այլ քրեական գործի շրջանակում:

Նրան մասնավորապես մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետեւանքներ են առաջացրել»: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ