ՀԱՐՑՈՒՄ․ Կցանկանայի՞ք, որ Ռուբեն Հայրապետյանին ձերբակալեին

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապված յուրացման դեպքով ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:

Ըստ այդմ՝ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2 մասի (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) եւ 214-րդ հոդվածի 2-րդ մասի (Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով:

«Վեցերորդ վարչության աշխատակիցները, ես նրանց աշխատանքը հարգում եմ, և նրանք չունեն այդ մասնագիտական, շինարարական էդ մասնագիտական ստուգումների հնարավորությունը, որ կարողանան ստուգեն և հայտնաբերեն այդքան կարճ ժամանակում:

Ես ավելին ասեմ՝ եթե քրեական գործ ա, բնականաբար, հարուցվում, դա տարիներով, առնվազն մեկ տարի-տարիուկես տևելու ա էդ ստուգումները, որովհետև ծավալը շատ բավականին մեծ ա:

Բա իհարկե, քննությունը կգնա, և կպարզվի: Հլը ծավալը այնքան մեծ ա՝ նրանք ի վիճակի չեն այդքան կարճ ժամանակում», — հայտարարել է Հայրապետյանը՝ եզրակացնելով․ — «Դրանից ի՞նչ հետևություն պետք ա անեն՝ հետևությունը այն ա, որ շատ արագ, վերտիկալնի, վերևից հրամանը ստացել են՝ արագ Ռուբեն Հայրապետյանին չեզոքացնել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ