Երևանի քաղաքապետարանը տրակտոր է նվեր ստացել

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ միայն Կամազ չէ, որ նվեր է ստանում քաղաքը, այլ նաև այլ տեխնիկա, բնակմակերես ու այլ գույք կամ ծառայություն։

«Ա․Մ․ Աբրամ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, օրինակ, «Բելառուս 622» տրակտոր է նվիրել Երեւան քաղաքին: Այս մեքենան, միանալով արդեն առկա մեքենաներին, կծառայի քաղաքում ձյան մաքրման գործին: Շնորհակալություն բոլոր նվիրատուներին:

Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է», Ֆեյսբուքի իր էջում գրել է Կարապետյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ