Շուտ ապաքինվիր, իմ Լեո. Արփի Գաբրիելյան

Արփի Գաբրիելյանն Instagram-ի իր միկրոբլոքում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է անասնաբույժի մոտ տարել իր կատվին՝ Լեոյին:

Տեսանյութին կից Արփին անգլերենով գրել է. «Շուտ ապաքինվիր, իմ Լեո»:

Հիշեցնենք, որ Արփի Գաբրիելյանը ծնվել է Քաջարան քաղաքում` 1988 թվականին: Սովորել է Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Որպես հաղորդավարուհի հանդես է եկել 2008 թվականից` վարելով «ՓՈՓ Հանրագիտարան» հաղորդաշարը Ա-ԹԻ-ՎԻ-ի հեռուստաընկերությունում։

Այժմ նկարահանվում է Արմենիա հեռուստաընկերությունում` Ֆուլ հաուս (սիթքոմ) հումորային նախագծում, որի շրջանակներում շոու-ներկայացումներով եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Եվրոպական մի շարք երկրներում և Հայաստանում։ Նկարահանվել է նաև «Սուպեր Մամա», «Սկոտչ և Վիսկի», «Ես եմ» «Որոգայթ», «Ավելորդը» «Ֆեյք Մամա» ֆիլմերում։

Երգել սկսել է մանկուց։ Ունեցել է և սիթքոմոմներում: մի քանի երգեր, 2015 թվականին զուգերգով հանդես է եկել Միհրան Ծառուկյանի հետ։ Նկարահանվել է նաև Միհրանի «Հիմա կիմանա» տեսահոլովակում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ