Տեսահոլովակի պրեմերա. EmpYraY — «Անպարտելի»

EmpYraY ռոք խումբը սիրով ներկայացնում է նոր կազմով առաջին երգի տեսահոլովակը, որը կոչվում է “ԱՆՊԱՐՏԵԼԻ” և նվիրված է անպարտելի հայ ժողովրդին…

Տեսահոլովակի մեջ օգտագործվել են 2018 թ. Թավշյա հեղափոխության մասին BBC-ի լրագրողների մեկնաբանությունները:

Էմփիրեյը հարդ ռոք, հայկական ռոք ոճերում ստեղծագործող հայկական ռոք-խումբ է, որն առանձնանում է թավ ազդեցիկ վոկալով, մեղեդիներում կիթառի անսպասելի անցումներով, հայերեն և անգլերեն լեզուներով խորիմաստ տեքստերով, ներդաշնակ և ավարտուն երաժշտական պատկերով։

Խումբը ձևավորվել է 1994 թվականին Սարգիս Մանուկյանի և Կարեն Արզումանյանի նախաձեռնությամբ և այդ ընթացքում թեև ունեցել է մոտ 50 համերգ, այնուամենայնիվ քչերին է հայտնի եղել։

2005 թվականին խումբը հայտնի դարձավ ռոքի սիրահար լայն հասարակությանը։ 2006 թ. խումբը թողարկեց իր դեբյուտային CD ալբոմը՝ սեփական ստուդիայում ձայնագրված 13 երգերով, տվեց իր առաջին խոշոր մենահամերգը և Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխությանը ճանաչվեց լավագույն ռոք խումբ։

  • Vocals — Emil Khosrovyan
  • Guitars — Karen Arzumanyan
  • Keyboards — Gisane Palyan
  • Bass — David Khurshudyan
  • Drums — Hamlet Grigoryan

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ