Ռուսական ավիաընկերության նվերը հայուհուն․ մեկ տարի անվճար․․․

Ռուսական Red Wings ավիաընկերությունը իր 20-ամյա պատմության մեջ առաջին անգամ 1 տարվա ընթացքում 3 միլիոն մարդ է տեղափոխել, գրում է Rusarminfo-ն:

«Հոբելյանական 3 միլիոներորդ ուղևորը դարձել է Հռիփսիմե Ենոքյանը, որը Երևանի բնակիչ է: Նա 2019թ. նոյեմբերի 28-ին թռչում էր Մոսկվա-Երևան ինքնաթիռի WZ-323 չվերթով»,- ասվում է ավիափոխադրողի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Հռիփսիմեն ստացել է 2020թ. ընթացքում տվյալ ավիաընկերության կանոնավոր չվերթներից անվճար օգտվելու հնարավորությունը փաստող սերտիֆիկատ:

Հոբելյանական ուղևորին նաև շնորհավորել են «Դոմոդեդովո» օդանավակայանում և տրամադրել բիզնեսսրահ հաճախելու հնարավորության սերտիֆիկատ և հուշանվերներ:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ