ՀՀ 12 համայնքում ՏԻՄ ընտրություններն ավարտվել են. ընտրատեղամասերը փակվել են, սկսվում է ձայների հաշվարկ

Նոյեմբերի 29-ին Հայաստանի 7 մարզի 12 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Ժամը 20:00-ին փակվել են բոլոր 317 ընտրական տեղամասերը, քվեարկությունը ավարտվել է սահմանված կարգով։

Թվով 10 համայնքում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ, իսկ երկու համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։ Դրանք են Մեծաձոր և Արևուտ համայնքները։ Մեծաձորում եղել է ամենաակտիվ մասնակցությունը:

Համամասնական ընտրակարգով ընտրություններ են ընթացել Նոյեմբերյան, Աշտարակ, Ապարան, Մեծամոր, Բաղրամյան, Սևան, Սպիտակ, Կապան, Ամասիա, Աշոցք համայնքներում։

Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվել է 522 տեխնիկական սարքավորում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ