Ամենաակտիվը Մեծաձորում են, ամենապասիվը՝ Մեծամորում. ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը՝ 14:00-ի դրությամբ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 14:00-ի դրությամբ:

Դրանք ունեն հետևյալ պատկերը.

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք- 20.51%
Արագածոտնի մարզի Ապարան համայնք-36.82%
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք-35.45%
Արմավիրի մարզի Մեծամոր համայնք- 15.43%
Գեղարքունիքի մարզի Սևան համայնք-44.27%
Լոռու մարզի Սպիտակ համայնք-32.95%
Շիրակի մարզի Ամասիա համայնք-42.50%
Շիրակի մարզի Աշոցք համայնք-28.37%
Սյունիքի մարզի Կապան համայնք-40.51%
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք-37.99%
Արագածոտնի մարզի Արևուտ համայնք-40.49%
Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնք-68.49%
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12:00-ից սկսած, երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվի ԿԸՀ համացանցային կայքում։

Ըստ համայնքների և տեղամասերի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 29-ին Հայաստանի 7 մարզի 12 համայնքում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Ժամը 08:00-ից բացվել են բոլոր 317 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։

Թվով 10 համայնքում տեղի կունենան համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ, իսկ երկու համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։ Դրանք են Մեծաձոր և Արևուտ համայնքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ