Վերջին 5 տարում Մասիսը ղեկավարած մարդկանց «կառուցածը» սա է. Պապոյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով Մասիս խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից մեկի ճանապարհները՝ լի ցեխով ու դժվարանցանելի մացառուտներով:

«Դեկտեմբերի 13-ին մասիսցիները վերջ կդնեն այս վիճակին՝ ընտրելով «Քաղաքացիական պայմանագրին»։ Վերջին 5 տարում Մասիսը ղեկավարած մարդկանց «կառուցածը» սա է։ Համայնքի ղեկավարի մեր թեկնածուն Հովհաննես Հակոբյանն է»,- նշել է Պապոյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ