Երևանում բախվել են մեքենաներ․ դրանցից մեկը կոտրել է լուսակիրը, ցուցանակն ու վնասել շինությունը. կան տուժածներ

Նոյեմբերի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22:45-ի սահմաններում Ռոստովյան-Բելինսկի փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes» ու «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Honda հայտվել է հետիոտնի համար նախատեսված անցման վայրում կոտրելով լուսակիրը, ցուցանակը ու վնասելով հարևանությամբ գործող շինությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ