![]()
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար, Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Տիգրան Գաբրիելյանը կնշանակվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։
Նույն տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Միքայել Թումասյանն էլ կնշանակվի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոններից ազատվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը և Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը:
![]()