Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երևանում նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան ժամերին, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-2-ին, 3-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 30-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին շրջաններում տեղումները կլինեն զգալի։

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-3-ին առանձին լեռնային շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ին ցերեկային ժամերին շրջանների զգալի մասում աստիճանաբար կնվազի 2-3, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում ՝ 7-10 աստիճանով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ