![]()
Հայաստանում և Սփյուռքում տոնական սեղաններին հատկապես պետք է լինի հայկական արտադրության ապրանքներ՝ միրգ, բանջարեղեն, մսամթերք, ալկոհոլ՝ գինի, օղի, կոնյակ/բրենդի և այլն:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով․
«Նման վարքագիծն էականորեն կթուլացնի Հայաստանի տնտեսության դեմ կիրառվող սահմանափակումները՝ օգնելով մեր բիզնեսին: Իսկ ուժեղ բիզնեսն ու տնտեսությունը էականորեն ամրապնդում է Անկախությունն ու Ինքնիշխանությունը:
Գնենք ՀԱՅԿԱԿԱՆԸ»:
![]()