Պատերազմում զոհված մեր եղբայրները և քույրերն են իրենց կյանքի գնով ապահովել, որ Հայաստանի Հանրապետությունը լինի

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը սոցցանցի իր էջում նոր գրառում է արել։

«2020 թվականի ամառը իմ կյանքի ամենադժվար փուլերից էր։

Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին ես գիտեի, թե ինչը կփոխեի դրանում, եթե հնարավորություն ունենայի։

Հռչակագրի օրը՝ օգոստոսի 23-ին ես գիտեի, թե ինչը կփոխեի դրանում, եթե ժամանակի մեքենա ունենայի։

Այսօր ես այդ հնարավորությունը ունեմ։

Պատերազմում զոհված մեր եղբայրներն ու քույրերն են իրենց կյանքի գնով ապահովել, որ Հայաստանի Հանրապետությունը լինի, իսկ մենք չդառնանք աշխարհասփյուռ հայ ժողովուրդ։

Որ մենք նորից հնարավորություն ունենանք անդրադառնալու այն հարցին, թե ում է պատկանում Հայաստանի Հանրապետությունը և ինչ նպատակի այն պիտի ծառայի», գրել է պատգամավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ