![]()
Նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը՝ 10։30-ի սահմաններում Արզումանյան 3/3 շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Մեկ հոգի տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը 42-ամյա Մհեր Մանուկյանն է։
![]()