Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը

Երևանի Կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ, իսկ ազոտի երկօքսիդի պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Արաբկիր, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Ծծմբի երկօքսիդի պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում չի արձանագրվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ