Բժիշկները զգուշացնում են կատուների տերերի մոտ շիզոֆրենիայի զարգացման ռիսկի մասին

Ավստրալացի գիտնականները կատուների հետ շփման և շիզոֆրենիայի զարգացման հավանականության միջև հնարավոր կապ են հայտնաբերել։

Մասնագետները վերլուծել են 11 երկրում իրականացված 17 հետազոտությունների արդյունքները։

Որպես հնարավոր գործոն՝ գիտնականները դիտարկում են Toxoplasma gondii մակաբույծը, որը կարող է ազդել կենտրոնական նյարդային համակարգի վրա։

Մակաբույծով հնարավոր է վարակվել նաև ոչ բավարար ջերմային մշակման ենթարկված մսի կամ աղտոտված սննդի միջոցով։ Հետազոտողները շեշտում են, որ կատու պահելու և շիզոֆրենիայի միջև պատճառահետևանքային կապը դեռևս ապացուցված չէ։

Անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ