![]()
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշումը, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով նրա հետ անցկացված հարցազրույցը։
«Հուսով եմ, որ նա կշարունակի ուղիներ փնտրել այս պատերազմն ավարտելու համար, բայց ոչ այնպես, որ դրա գինը ստիպված լինի վճարել Կիևը, քանի որ դա անարդար է»,- հայտարարել է Զելենսկին՝ նկատի ունենալով Թրամփին:
Հեռուստաալիքը հրապարակումն ուղեկցել է հետևյալ ձևակերպմամբ. «Զելենսկին մերժում է Թրամփի առաջարկած գործարքը, որը ստիպում է Ուկրաինային վճարել պատերազմի գինը»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել Կիևի ղեկավարի՝ խաղաղության համաձայնությունների հասնելու անպատրաստակամությունից՝ ենթադրելով, որ վերջինս երբեք էլ չի ձգտել հակամարտության կարգավորմանը։ Նա նաև հայտարարել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ է նոր առաջնորդ, որը կկարողանա համաձայնության գալ Ռուսաստանի հետ։
Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ապրիլին նշել էր, որ հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Զելենսկին համարձակություն կգտնի Մոսկվայի հետ համաձայնագիր կնքելու համար։
![]()