ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Նոյեմբերի 27-ին Աբու Դաբի կատարած այցի շրջանակում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մուհամմադ Իբրահիմ Ալ-Դահերիի հետ։

ՀՀ ԱԳՄԱՆ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են վերապատրաստման ծրագրերով փոխանակումների՝ արդեն իսկ ձևավորվող ավանդույթը և մտքեր փոխանակել հետագա համագործակցության ուղիների վերաբերյալ։

Կողմերը ստորագրել են նաև ՀՀ ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

Հանդիպման ավարտին Անի Ավետիսյանը գրառում է կատարել Անվար Գարագաշի անվան դիվանագիտական ակադեմիայի հուշամատյանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ