![]()
Ադրբեջանն ընդլայնում է անցած տարվա վերջից Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Էստոնիայի իր գործընկեր Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան և Հայաստանից բեռնափոխադրումների տարանցման սահմանափակումները։ «Անցյալ տարվա վերջից մեր երկիրը մի շարք ապրանքներ, այդ թվում՝ նավթամթերք է մատակարարում Հայաստանին։ Ներկայումս մատակարարվող ապրանքների ցանկն ընդլայնվում է»,- ասել է նա:
![]()