![]()
«Չեն կարող մերժել, ընդդիմությունը չի կարող մնալ ու իրեն դիրքավորել որպես ժողովրդի ու ժողովրդի իրավունքի իրացման միջև խոչընդոտ, չի կարող նման բան լինել ու չի լինելու»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սահմանադրության նախագծի հետ կապված ընդդիմության հայտարարություններին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:
Ըստ Ալեքսանյանի՝ ժողովուրդն ինչ ուզի կանի. «Իշխանությունը ժողովուրդն է և հետևաբար իշխանություն-ժողովուրդն ինչ ուզի, դա էլ անելու է: Եթե ինչ-որ տարատեսակ գործակալական ցանցերի թվում է, թե իրենք այնքան աճել են մեր երկրում, որ կարող են ՀՀ ժողովրդի կամքին հակառակ գնալ, իրենք չարաչար սխալվում են»:
![]()