![]()
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կքննարկեն անվտանգության հարցեր և հանրապետությունում ռուսական ռազմաբազայի հետագա ներկայությունը։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակի խոսքով՝ Մոսկվա-Երևան հարաբերությունները, չնայած առկա դժվարություններին՝ ընդգրկում են լայն շրջանակի ոլորտներ։ Առաջիկա բանակցությունների թեմաներից մեկը կլինի նաև Հայաստանի հետագա ինտեգրացիոն ուղին և եվրոպական ու եվրասիական ուղիների միջև ընտրությունը։
![]()