![]()
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը կարծում է, որ Ռուսաստանը, հասկանալով իրավիճակը, փորձում է չակերտավոր բարեկամություն ցուցադրել հայ ժողովրդի հետ՝ միաժամանակ իր «գործակալներին» հրահանգավորել, որ սադրանքներ հրահրեն:
«Ռուսաստանը սկսում ա չակերտավոր պոչ խաղացնել և հայ ժողովրդի հետ բարեկամություն ցուցադրել, բայց ռուսաստրուկներին ասում ա՝ ուժեղ խփեք, Մարիա Զախարովայի բանակն ա: Ռուսական աղբը պետք ա թափվի Արաքսը, Ալիևի պրոպագանդիստների են վերածվել»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:
Ըստ Շիրինյանի՝ Ռուսաստանը խնդիր ունի ԹՐԻՓՓ-ի հետ. «Իրենց փորացավը ԹՐԻՓՓ-ն ա: Բելառուսի բերանով ասում էին՝ ուր պետք ա չքվեք, հիմա աղաչում են, որ չչքվենք»:
Զրուցակցի խոսքով՝ ընդդիմությունը Սահմանադրության փոփոխության հետ կապված բովանդակային քննարկման մեջ չի մտնում, քանի որ վախենում է տանուլ տալ. «Ընդդիմությունը բովանդակային քննարկման մեջ չի մտնում, որ չջնջխվի. Մարիա Զախարովան ասել ա՝ ոչ մի քննարկում, չենք ընդունում ու վերջ: Քոչարյանն ու Սարգսյանն իրար ատում են, բայց նույն խոռի մեջ են, կապն էլ Մարիա Զախարովան ա ստեղծում»:
Շիրինյանը համոզմունք ունի, որ իշխանության ընդդիմախոսներին հրահանգավորում է Ռուսաստանը. «Ռուսական դեսպանատունը ցուցակը տվել ա, Լյովիկը սկսել ա երգել, անկախության դարդը չեն, փչացածները օտարին են ծառայում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()