Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Դեկտեմբերին Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում քննարկվելիք հարցերի օրակարգը էապես չի տարբերվի նախորդ հանդիպումների օրակարգից։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

«Մեր մշտական քննարկվող հարցերն են, օրակարգը շատ չի տարբերվելու։ Մեր գործընկերը ժամանել էր Հայաստան, հիմա մեր հերթն է։ Ես կգնամ, կպայմանավորվենք նաև հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Նման հանդիպումներին այնքան հարցերի մասին ենք խոսում, որ հիմնականում նույն հարցերն են օրակարգում»,- ասել է Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտնել էր Ադրբեջան այցի մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ