![]()
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը՝ մեկ հարկի տակ համախմբելով եվրոպական տարբեր երկրների մարզիկների, մարզիչների և մարզական պատվիրակությունների ներկայացուցիչների։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, Խուլերի սպորտի եվրոպական կազմակերպության (EDSO) նախագահ Իոսիֆ Ստավրակակիսը, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ նախագահ Գրիգոր Գրիգորյանը և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը։
![]()