Մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, բարեկամաբար, եղբայրաբար խոսելու ենք. Փաշինյան

Մեր ընկալումը այն է, որ մենք չպետք է վնաս հասցնենք Ռուսաստանի Դաշնությանը և Ռուսաստանի Դաշնությունն էլ մեզ չպետք է վնաս հասցնի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այնուամենայնիվ մեր ինքնիշխանությունն ու անկախությունը կարևոր է, քաղաքականություն մշակելու ու որդեգրելու մեր ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունը կարևոր է»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև ընդգծեց, որ հնարավոր չի համարում ԵՄ անդամակցության մասին օրենքի չեղարկումը:

«Պատճառներից առաջինը այն է, որ օրենքը ընդունվել է քաղաքացիական նախաձեռնությամբ, այսինքն այնպես չի որ Կառավարության կամ նեղ քաղաքական շրջանակի կողմից կատարված որոշում է: Երկրորդը՝ տեղի է ունեցել ընտրություններ, որտեղ այդ օրենքի շուրջ բանավեճը ներկա է եղել և ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է այդ օրենքի օգտին»,-ասաց վարչապետը:

Ըստ վարչապետի բոլոր դեպքերում կա երկխոսություն ռուսական կողմի հետ, ինչը բավականին դրական գործոն է:

«Էլի եմ ասում մենք ՌԴ-ին վնասելու, ոչ ցանկություն, ոչ մտադրություն, ոչ նպատակ ունեցել ենք, ոչ ունենք ոչ էլ կունենանք: Նույնն էլ ակնկալում ենք ՌԴ-ից: Մենք հարգում ենք ՌԴ-ի ինքնիշխանությունը, ՌԴ շահերը, բայց մենք մեր ինքնիշխանություն ու շահերն էլ ենք հարգում ավելի շատ, քան ՌԴ շահերը: Ուրախ եմ արձանագրել, որ այս առումով ամեն դեպքում լարումները նվազել են, և սա այն պատճառով, որ մեր վերաբերմունքը իրավիճակին բոլոր դեպքերում բարեկամական է: Մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, այսինքն մենք բարեկամաբար, եղբայրաբար խոսելու ենք և դա շարունակվելու է»,-ասաց վարչապետը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ