Կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից <<Սիթի>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ՝ Կոտայքի մարզ, ք․ Հրազդան, Զ․ Անդրանիկի 66 հասցեում գործող հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

  • արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
  • առաստաղի մակերևույթն ապահով չի եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հավանականությունը։
    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ