![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտնել է, որ հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է արձանագրվել։
«Ունեցել ենք 849 հազար 741 գրանցված աշխատատեղ, որը 39 հազար 667-ով ավելի է 2025-ի հոկտեմբերից և 312 հազար 997-ով ավելի է 2017 թվականին արձանագրված աշխատատեղերի թվից»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այս ռեկորդը կանխատեսելի է։
Վարչապետը հավելել է, որ առնվազն մի բավականին ծանրակշիռ մասով այս դինամիկան կապվում է առողջապահության ապահովագրության ներդրման հետ և նաև այն որոշումների հետ, որոնք կայացվել են։
«Նաև ընդունվեց օրենք, որ մինչև 200 հազար աշխատավարձ ստացող աշխատողները նույնպես ընդգրկվում են ապահովագրության համակարգում»,- շեշտել է նա։
![]()