![]()
«Եթե քամահրանքներ նրա խոսքում կան, ես դրա համար շատ ցավում եմ, որովհետև եթե այդպես էր և պարոն Գրիգորյանը նման սկզբունքային դիրքորոշում ուներ, օրենքը երբ ընդունվել էր, պարոն Գրիգորյանը պետք է հրաժարական տար և իր անհամաձայնությունն արտահայտեր»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ ինքն է որոշում կայացրել, որ Արմեն Գրիգորյանն այլևս ԱԽ քարտուղար պաշտոնում չպետք է աշխատի. «Ես իրեն ուրիշ աշխատանք առաջարկել եմ՝ ինչպես ասել եմ, ինքը հրաժարվել է, բայց եթե հարցն այդպես սկզբունքային սրում ենք, ուրեմն այն ժամանակ, երբ օրենքն ընդունվեց ինքը պետք է հրաժարական տար: Ինքը հրաժարական չի տվել ո՛չ այն ժամանակ, ո՛չ ընտրություններից հետո և այդ դիրքորոշումները տաօրինակ են: Ինչ վերաբերում է ձեր այն դիտարկմանը, թե Արմեն Գրիգորյանի միջոցով մենք դիրքորոշում ենք արտահայտում, եթե ես ուրիշի միջոցով դիրքորոշում արտահայտելու լինեի, ամեն շաբաթ ինչու եմ բրիֆինգ տալիս»:
![]()