Կոտրե՛նք լռությունը, կանխե՛նք բռնությունը․ մեկնարկում է «16-օրյա ակտիվության» միջազգային արշավը

Նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային օրն է։ Այսօր մեկնարկում է նաև գենդերային բռնության դեմ պայքարի «16-օրյա ակտիվության» միջազգային արշավը, որը շարունակվում է մինչև դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը։

Ինչպես հայտնել է ՆԳՆ-ն, 2026 թվականի արշավի ուղերձն է՝ «Ապահովել արդարությունը, պաշտպանել բռնությունից տուժածներին, վերացնել անպատժելիությունը»։

«Բռնության կանխարգելումը, տուժածների պաշտպանությունը և մարդու իրավունքների ապահովումը պահանջում են հետևողական ու համատեղ գործողություններ։

Կոտրե՛նք լռությունը։ Կանխե՛նք բռնությունը»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ