Ներկայացվել են խաղաղության հաստատմամբ ձևավորված նոր իրողությունները և տնտեսական հնարավորությունները

Նոյեմբերի 19-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Բուխարեստի ֆորումի շրջանակներում մասնակցել և ելույթով է հանդես եկել «Կապակցվածություն և ուժ. մրցակցություն ռազմավարական կախվածությունների միջոցով» խորագրով պանելային քննարկմանը։

Իր խոսքում Դավիթ Կարապետյանն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ ձևավորված նոր իրողություններին և տնտեսական հնարավորություններին՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման, հաղորդակցությունների ապաշրջափակման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համատեքսում:

Եվրոպական կապակցվածության, ենթակառուցվածքների և ռազմավարական ընտրության հնարավորությունների համատեքստում անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծին, ինչպես նաև Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացման, միջազգային շուկաներին հասանելիության ընդլայնման և տարածաշրջանային ու միջազգային տնտեսական գործընթացներում առավել ակտիվ ներգրավվածության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Քննարկմանը մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Սթիվ Ֆայնբերգը, Մատակարարման շղթաների կառավարման հունական ասոցացիայի (GASCM) և Սալոնիկի նավահանգստի ներկայացուցիչ Դիմիտրիոս Ցիցամիսը, ինչպես նաև «Global Vision»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Սորին Միհայ Պրեդան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ