![]()
«Հայկական քաղաքական մշակույթում պոստ ֆակտում մարգարեների շկոլա կա. ով 4 օր պաշտոնի չի լինում, 5-րդ օրը գրուստնի դեմքով իշխանության քաղաքականության մեջ սխալներ է նկատում: Արմեն Գրիգորյանի ասածները ստուգելի չեն, անարժեք թեզեր են, հայկական բնավորության շրջանակում է՝ եկենք բան չանենք, որ բան չլինի»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է քաղաքական վերլուծաբան Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին:
Սուքիասյանը չի բացառում, որ Գրիգորյանը նման հայտարարություններ է անում՝ քաղաքական աղմուկ բարձրացնելու կամ քաղաքական հայտ ներկայացնելու նպատակով:
Զրուցակիցը չի հասկանում, թե ինչ է ասել Հայաստանի ոչ տարածաշրջանացում: Վերլուծաբանը համոզված է՝ ԵՄ գնալը դրան չի խանգարում. «Ինչ անենք՝ փակվենք, մնանք այստե՞ղ»:
Հայկ Սուքիասյանը միաժամանակ նկատում է. «Մենք ամենառուսամետ ժողովուրդն ենք եղել, բայց ՌԴ-ից ստացել ենք ամենաայլանդակ հարվածը: Ինչքան հակադրվենք, էնքան մեզ կհարգեն: Որքան այլընտրանք չփնտրենք, այնքան ռուսական ագրեսիան մեծանալու է»:
Մեկնաբանելով Սահմանադրության փոփոխության վերաբերյալ խմորումները և ընդդիմության դիրքավորումը՝ բանախոսը շեշտում է. «Սա ռուսական ընդդիմություն է, որին սամասվալ են արել խորհրդարան, որ անեն էն, ինչ անում են: Ի՞նչ ալիևյան Սահմանադրություն. եթե այդպես է, ուրեմն գործող Սահմանադրությունն էլ Պուտինն է. ԿԳԲ-ի Սահմանադրությունն է, տվել են ձեռները, ասել՝ տարեք անցկացրեք»:
Հայկ Սուքիասյանը խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերին ՌԴ նախատեսված այցերի և այլ հարցերի մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()